Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 251 հազար 832-ի:
Ապրիլի 16-ին հրապարակված «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում անդրադարձ կա նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին և դրան հաջորդած իրադարձություններին։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է Պարետատան հայտարարությունը արտերկրում ՀՀ քաղաքացիներին առնչվող դրության վերաբերյալ։
Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, ապաքինվել է ևս 121 մարդ։
Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ապրիլյան պատերազմի արդյունքները, հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն…
Հակաճգնաժամային 6-րդ ծրագրով աջակցություն է ստացել 6723 քաղաքացի:
Այսօր, երբ երկիր մոլորակը կանգնած է մի նոր աղետի առջև և նույնիսկ դարավոր թշնամի երկրներն են պատրաստ օգնության ձեռք մեկնել միմյանց, երբ մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող բոլոր կազմակերպությունները գթասրտության, հանդուրժողականության, մարդասիրության կոչեր են հնչեցնում և հատկապես կալանավայրերում գտնվող խոցելի խմբում հայտնված մարդկանց նկատմամբ, անազատության մեջ է գտնվում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հարգելի համերկրացիներ, մենք մեծ աղետի ենք բախվել․ կորոնավիրուսի համավարակը կյանքեր, երկրներ ու մարդկանց է փոխում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121:
Ապրիլի 17-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 14-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին ստուգել են Գորիսի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարy ֆինանսական խնդիրների պատճառով ամռանը չի տեղափոխվի «Բարսելոնա»:
Ապրիլի 16-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ըստ տեղափոխվածի՝ դանակահարվել էր Վարդաշենում։
Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մշակում են ադմինիստրատիվ միջոցներ ծովափներում անվտանգ հեռավորություն ապահովելու համար:
Կարտոֆիլ, պանիր և ձու. այն ամենը, ինչ անհրաժեշտ է համեղ ընթրիք պատրաստելու համար:
«Կարծում եմ՝ Մեսսին և «Բարսան» կհամաձայնեն պայմանագրի երկարաձգման շուրջ: Համաձայնության գալու համար երկու կողմերը պետք է որոշ զիջումների գնան: Բայց ես շատ կզարմանամ, եթե այս գեղեցիկ պատմությունը շարունակություն չստանա:
Վաղ, թե ուշ կենդանիները պետք է նկատեին, որ մարդիկ անհետացել են և նրանք հանգիստ կարող են զբաղեցնել իրենց տարածքը: Այդպես տեղի ունեցավ Հարավաֆրիկյան Հանրապետութունում գտնվող Կրյուգերի ազգային պարկում, որտեղ առյուծները քնել են երբեմնի մարդաշատ փողոցում:
Նորվիչի Ջոն Ինեսի կենտրոնի բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու է գարնանն օդի բույրը յուրահատուկ: Փորձագետները պարզել են, որ գարնան բնորոշ հոտի պատճառը քիմիական նյութն է, որը տաք սեզոնի սկզբին արտադրվում է բակտերիաների կողմից, գրում է Daily Mail-ը:
Հեռուստատեսային շոուներ դիտելը, հավանաբար, գլխավոր զարճանքն է կարանտինի ընթացքում: Վերջին շաբաթներին շատերը խորհուրդ են տալիս Netflix-ի իսպանական «Թղթե տուն» սերիալը (La Casa de Papel՝ իսպաներեն տարբերակով, և Money Heist՝ անգլերեն տարբերակով): Սերիալի մասին խոսեցին Անչելոտին, Ռեշֆորդը, Բակաևը, Գիլերմեն․ սա, իհարկե, ամբողջական ցանկը չէ:
Հարցին, թե ինչպե՞ս կզարգանան քաղաքական բանակցությունները, եթե դրանք տեղի ունենան, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ մշտապես բարձրացվում է հայ-ռուսական գազային համաձայնագրի վերակնքման հարցը, իսկ ցանկացած վերակնքում, համաձայնագրի վերանայում, իհարկե, գնի վերանայման, դիտարկման, գնահատման, պայմանների վերանայման առիթ է ստեղծում։