
2004 թվականին Մոուրինիոն պայմանավորվածություն ուներ «Լիվերպուլի» հետ

2004 թվականին պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող էր գլխավորել ոչ թե «Չելսին», այլ «Լիվերպուլը»:
Այս մասին ասել է Մոուրինիոյի նախկին խորհրդական Ժորժե Բայդեկը իր՝ «Mourinho: Beyond the Special One, from the origin to the glory» գրքում: Նա նշել է, որ Ժոզեն համաձայնել է աշխատել «Լիվերպուլում», բայց վերջին պահին մերսիսայդյան ակումբի ղեկավարները որոշել են հրավիրել իսպանացի Ռաֆայել Բենիտեսին:
«Մոուրինիոն պետք է տեղափոխվեր «Լիվերպուլ»: Ռիք Փերրին (այդ ժամանակ՝ ակումբի գործադիր տնօրենը) պատասխանատու էր տրանսֆերների համար, և նա համաձայնություն ուներ Ժոզեի հետ: Նրանք խնդրեցին սպասել 15 օր, քանի որ Ժերար Ուլյեն դեռ «կարմիրների» գլխավոր մարզիչն էր», – հիշում է Բայդեկը: Ժորժեի խոսքերն է մեջբերում Fapl.ru-ն:
2004-ին Մոուրինիոն հեռացավ «Պորտուից» և գլխավորեց «Չելսին»:
Ժոզեի գլխավորությամբ առաջին երկու մրցաշրջաններում «կապույտները» դարձան Անգլիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը