«Ով ավելի շատ է ՀԴՄ տպել՝ շատ կստանա, ով չի տպել՝ ընդհանրապես չի ստանա». Փաշինյան
Կառավարությունը ապրիլի 9-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով նախատեսվում է միանվագ դրամաշնորհ տրամադրմադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող մի շարք անձանց անձնանց.
Նրանց, ովքեր 2019 թվականին հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր:
Շահառու են հանդիսանում նաև նրանք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, բացառությամբ սույն հավելվածի չորրորդ մասում նշված դեպքերի։
Նախագծի վերաբերյալ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ այս միջոցառումներն ունենան ռազմավարական բաղադրիչ և ապագային միտված հեռանկար։ Այս 10-րդ միջոցառումը հենց այդպիսին է:
«Այս նախագծի հիմքում դրված է միկրոբիզնեսի գրանցած շրջանառությունը և պարտաճանաչ ձեռնարկատերերը սրանով ավելի շատ աջակցություն կստանան, իսկ նրանք, ովքեր ընդհանևապես ՀԴՄ կտրոն չեն տպել, ընդհանրապես աջակցություն չեն ստան, որովհետև այս ծրագիրն իրենից ենթադրում է տնտեսական միջոցառում»,-ասաց Փաշինյանը: