
Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձը կխրախուսվի կառավարության կողմից

ՀՀ կառավարության կողմից խրախուսական պարգևի կարժանանա Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշում եմ կայացրել, որ խրախուսական որևէ պատվոգրով պետք է պարգևատրել մեր առաջին ախտորոշված պացիենտին, որն իր բարձր գիտակցությամբ շատ լուրջ ծառայություն մատուցեց և օգնեց, որ վարակը շատ չտարածվի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, առողջապահության նախարարությանը, կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբին, հանձնաժողովին, որոնք այս օրերին օր ու գիշեր աշխատել են: