Բաժիններ՝

«Հորդորում եմ ստորև ներկայացված հայտարարություններն ընդունել հաղորդում հանցագործության մասին». Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հրավիրում եմ ՀՀ Գլխավոր դատախազության ուշադրությունը։

Հորդորում եմ ստորեւ ներկայացված հայտարարություններն ընդունել հաղորդում հանցագործության մասին եւ սեղմ ժամկետներում քրեադատավարական ընթացակարգով իրականացնել քննություն։

Այսպես.
1in.am-ը վերաթողարկեց պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հարցազրույցը, որում ասվում է.

08:40 րոպեին
Լրագրողը
– Մենք տեսնում ենք նոր հետաքրքիր զարգացումներ։ Մենք տեսնում ենք, որ «ՈՉ»-ի չկայացած շտաբում, այսպես ասած ճամբարում հավաքվել են հենց քրեաօլիգարխիկ տարերը, ՔՐԵԱԿԱՆ էլեմենտները եւ այսպես ասած վերջին մարտն են ուզում մղել վերջին դիրքապահի տրամաբանությա…

Արման Բաբաջանյանը
– Շատ կարեւոր դիտարկում արեցիք։ Մենք վերջին օրերին լսում ենք տարբեր քրեական հանցագործների կողմից մոբիլիզացիա «ՈՉ»-ի շուրջ. Նրանք ամենավերջին, էսպես ըըըըըը, ամենաստոր ուղերձներն են հղում իրենց բակերում եւ իրենց տիրապետության տակ, այսպես կոչված շրջաններում, եւ մարդկանց ուղակի ՍԱՐՍԱՓ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՎ ՍՊԱՌՆՈՒՄ են որպեսզի ապրիլի 5-ին նրանք ուղարկի չմասնակցեն։ Եվ սա հստակ ազդակ է մարդկությանը, որ քրեական աշխարհը ոտքի է կագնել եւ մոբիլիզացվում է «ՈՉ»-ի շուրջ։

Գոռ Աբրահամյան, խնդրում եմ հնարավորինս արագ սույն հայտարարությունը ծանոթացնել գլխավոր դատախազին։ Քննության արդյունքների մասին խնդրում եմ իրազեկել ինձ եւ հանրությանը։

Ակնկալում եմ ստանալ նաեւ նյութերի նախապատրաստական փուլում Արման Բաբաջանյանի բացատրագրերը, եթե քրեական գործի հարուցումը կմերժվի։

Հարցազրույցը՝ https://youtu.be/RGQQm9Dpg9Q»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս