
Դինամիկ քննարկումներն ամրացնում են հարաբերությունները. ԵԽ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դինամիկ քննարկումները երկկողմ հարաբերությունները դարձնում են չափազանց ամուր: Շառլ Միշելը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման մասին իր տպավորություններով է կիսվել «Թվիթեր»-ի իր էջում:
«Այսօր հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի հետ՝ մանրամասն քննարկելու համար Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները, «Արեւելյան գործընկերությունը»: Նման դինամիկ քննարկումները մեր երկկողմ և մարդկանց միջև հարաբերությունները դարձնում են չափազանց ամուր»,-գրել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Նա նաև նշել է, որ անհամբերությամբ սպասում է հաջորդ հանդիպմանը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Բրյուսելում: