
«Որոշ քաղաքական գործիչներ ավելի վտանգավոր են, քան վիրուսը». Տուսկը՝ Փաշինյանին

Քիչ առաջ ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման ընթացքում: Ինչպես հայտնի է, շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային մեկօրյա այցը Բրյուսել, որը մեկնարկեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմամբ՝ առանց ձեռքսեղմման:
Աշխարհում կորոնավիրուսի բռնկումը փոխել է նաև նման հանդիպումների պաշտոնական արարողակարգը. քաղաքական գործիչները խուսափում են նույնիսկ արարողակարգային ձեռքսեղմումից:
Ի տարբերություն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Փաշինյանի հանդիպման, Դոնալդ Տուսկի հետ հանդիպման արարողակարգային նկարահանման ընթացքում ձեռքսեղմում տեղի ունեցավ:
Ավելին, Դոնալդ Տուսկն ասաց, որ որոշ քաղաքական գործիչներ ավելի վտանգավոր են, քան վիրուսը: «Սակայն ոչ Ձեր դեպքում»,- ասաց Դոնալդ Տուսկը: