Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 75 ռուբլին
Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել է 10 տոկոս): Այդ մասին վկայում են առեւտրական հարթակի տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վերջին անգամ դոլարի փոխարժեքը 75 ռուբլուց բարձր է եղել 2016 թվականի մարտին, իսկ եվրոյի փոխարժեքը 85 ռուբլին գերազանցել է նույն տարվա փետրվարին:
Երեւանի ժամանակով 11:57-ի դրությամբ դոլարը վաճառվում էր 75,22 ռուբլով (+9,8 տոկոս):
Եվրոյի փոխարժեքը գտնվում էր 86 ռուբլու նշագծին (+11,2 տոկոս): Ռուբլին ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ էժանանում Էէ նավթի համաշխարհային գների փլուզման ֆոնին: