
«Բարսելոնայում» հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գործակալ Անդրե Կյուրին, ով Բրազիլիայում աշխատում էր «Բարսելոնայի» համար, վարակվել է կորոնավիրուսով:
Սկաուտը մեկ շաբաթ անցկացրել է տանը, նրա կինը նույնպես հիվանդացել է: Կյուրին կարծում է, որ վարակվել է Պորտո Ալեգրին մեկնելիս:
Կյուրին, մասնավորապես, օգնել է «Բարսելոնային» կազմակերպել հարձակվող Նեյմարի տրանսֆերը 2013 թվականին։ Ըստ տեղեկությունների՝ նա այժմ էլ զբաղվում է այդ գործով։
Սիրարփի Աղաբաբյան