
«Մարդու կյանքում ամենամեծ հիմարությունը սուտն է». Ժան Գաբենի 10 պատվիրանները

Ֆրանսիացի դերասան Ժան Գաբենի 10 սիրելի պատվիրանները
1. Մարդու կյանքում իր ամենամեծ թշնամին հենց ինքն է:
2. Մարդու կյանքում ամենամեծ հիմարությունը սուտն է:
3. Մարդու կյանքում ամենամեծ սխալը ինքն իրեն կորցնելն է:
4. Մարդու կյանքում ամենամեծ մեղքը անշնորհակալ լինելն է:
5. Մարդու կյանքում հիացմունքի արժանի ամենամեծ բանը ընկնելուց հետո կանգնելն է:
6. Մարդու կյանքում ամենամեծ կորուստը հույսի կորուստն է:
7. Մարդու կյանքում ամենաթանկ ունեցածքը առողջությունն ու խելամտությունն են:
8. Մարդու կյանքում ամենամեծ պարտքը անկեղծ զգացմունքներն են:
9. Մարդու կյանքում ամենամեծ շնորհը մեծահոգությունն է:
10. Մարդու կյանքում ամենամեծ սփոփանքը բարի գործերն են:
Պատրաստեց 168.am-ը