
Տիգրան Աթանեսյանը բողոքարկել է Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու քրգործը կարճելու որոշումը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդում է՝ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել անչափահաս տղային։ Դա արձանագրված է նաև քրգործը կարճելու որոշման մեջ, որն արդեն բողոքարկվել է։
«ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել և պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ:
Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երևան քաղաքի դատախազին»,- գրել է Աթանեսյանը։
ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական…
Gepostet von Tigran Atanesyan am Freitag, 28. Februar 2020