Բաժիններ՝

Քննություն է տարվում՝ պարզելու Երևանում կատարված սպանության փորձի հանգամանքները

2020թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ կրակոցներ է արձակել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ , սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գնդակները դիպչել են բեռնախցիկի ծածկոցին և գազի գլանանոթի երկաթյա կաղապարին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է քաղաքացու ուղղությամբ հրազենից առերևույթ կրակոցներ արձակած անձի ինքնությունը:

Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս