Շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ղեկավարները հանդիպում են և քննարկում՝ ինչպես առաջ շարժվել. Լայչակ
«ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ յուրաքանչյուր հանդիպմանը քննարկում ենք ԼՂ հակամարտությունը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի ներկայիս դինամիկային:
Լայչակը տեղեկացրեց, որ անցյալ տարի ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանում մեծ նշանակություն են տվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին:
«Այժմ նշեցինք այն փաստը, որ Ժնևում հանդիպել են նախարարները, ինչպես և Մյունխենում հանդիպել են ղեկավարները, սրանք դրական զարգացումներ են, շատ կարևոր է, որ հանդիպեն և քննարկեն՝ ինչպես առաջ շարժել: Սլովակիան լիարժեքորեն սատարում է ԼՂ հակամարտության հանգուցալուծման գործընթացին, որն առաջնորդում է ԵԱՀԿ ՄԽ-ն, վստահում ենք նրանց աշխատանքին, սերտորեն աշխատել ենք անցյալ տարվա ընթացքում»,- ասաց Լայչակը: