Սոնա Աղեկյանը ԱԺ ամբիոնից խունկ վառեց՝ այն «մաքրելու» համար

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր ԱԺ-ում Դատական օրենսգրքի բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում իր ելույթի ժամանակ ամբիոնից խունկ վառեց։  Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Աղեկյանին կոչ արեց կամ հանգցնել խունկը, կամ լքել Նիստերի դահլիճը, սակայն նա ո՛չ մեկն արեց, ո՛չ էլ մյուսը։

168.am-ի հետ զրույցում մանրամասնելով իր արարքի պատճառները՝ Սոնա Աղեկյանն ասաց, որ մոտավորապես մեկ տարի առաջ երկրի գլխավոր ամբիոնից պատմություն էր կերտում տրանսգենդերը, ինչից հետո ամբիոնը պետք է անաղարտ լիներ։

«Քանի որ ես էի ԱԺ ամբիոնի մոտ, չէի կարող անտարբեր լինել այս հանգամանքին և, որպես հայուհի՝ պարտավոր էի մաքրել ամբիոնը»,- նշեց Սոնա Աղեկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս