
Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է միջազգային իրադրության ուժգնացող անկայունության մասին: Այդ մասին ասված է Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ պետության ղեկավարի շնորհավորական հեռագրում, որը փետրվարի 10-ին հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Պահանջվում են էլ ավելի ակտիվ գործողություններ՝ նպատակամիտված ռազմավարական կայունության ապահովմանը, արդարացի աշխարհակարգի ձեւավորմանը»,- ասել է նա: Ըստ որում նախագահը նշել է ռուս դիվանագետների վաստակը տարբեր ուղղություններում, մասնավորապես, սիրիական կարգավորման բնագավառում: Փետրվարի 5-ին Պուտինը հայտարարել էր, որ մարդկությունը վտանգավոր սահմանագծի է մոտեցել տարածաշրջանային հակամարտությունների եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության համակարգի ոչնչացման պատճառով: