Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 8-ին  հեռախոսազրույց է ունեցել հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարները շոշափել են հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:

Ընդգծելով համագործակցության Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում՝ նախարարներն անդրադարձել են Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքներին:

Գործընկերները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829