70-ամյա կնոջ մենախոսությունից
Երբեմն իմաստնությունը գալիս է տարիքի հետ, երբեմն՝ փորձի, իսկ երբեմն էլ՝ առհասարակ չի գալիս: Բայց ինչ էլ որ լինի, տարիքի հետ մենք սկսում ենք ավելի շատ զգալ, հասկանալ ու գիտակցել, թե ինչպիսին է այս կյանքը: Տարիքով մարդկանց միանշանակ արժե լսել, նրանք կենսական իմաստնության գանձարաններ են:
20 տարեկանում ես խեղդվում էի սեր ստանալու ցանկությունից:
40-ում ես պատվավոր դոնոր դարձա, որից լիտրերով սեր էին խմում ամուսինս ու երեխաներս:
60-ում ես խեղդվում էի հոգնածությունից և արդեն այլևս ոչ մի սեր էլ չէի ուզում:
Իսկ հիմա՝ 70 տարեկանում, ես մի անտեր շուն վերցրի՝ պահելու, և առաջին անգամ իմացա, թե ինչ ասել է, երբ քեզ սիրում են պարզապես միայն քո գոյության փաստի համար: Նույնիսկ ծնողներս էին ինձ սիրում այն ժամանակ, երբ ես խելոք ու լսող էի լինում, այլ ոչ թե ուղղակի, այնպիսին, ինչպիսին որ ես կայի իրականում:
Շնիկս իր թաց քթով քսմսվում է դեմքիս, նայում է աչքերիս, ու նրա համար ինձնից ավելի գեղեցիկ ու խելոք մարդ չկա: Նա ինձ այնպես է սպասում, ինչպես երբեք չի սպասել տղամարդը, ում համար ես պատրաստ էի ամեն ինչի:
Գիտեք, նախկինում ես նույնպես ծիծաղում էի 40 կատու պահող միայնակ կանանց վրա, իսկ հիմա հասկանում եմ, որ պետք է ինքդ քեզ վրա ծիծաղես, երբ մենք պարտվում ենք կենդանիներին սեր տալու մեջ… Մտածելու բան կա իրականում…
Հեղինակ՝ Լիլյա Գրադ
Պատրաստեց 168.am-ը