«Կկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ…». Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ Սահմանադրության փոփոխությունները չէին ընդունվելու ԱԺ-ում, կանխատեսել էի վերջին հարցազրույցում։ Այն, որ նախապատվությունը տրվելու է հանրաքվեին, ինչը նախատեսված է Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչի մասին ևս ակնարկել էի, բոլորովին այլ ենթատեքստ ունի։ Խոսքն այն մասին է, որ եթե ԱԺ-ն ՀԱՄՈԶՎԱԾ Է ԻՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՄԵՋ և ձգտում է ընդունել Սահմանադրության փոփոխությունները, ապա դրան կարող է հասնել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-րդով։ Եթե հնարավոր չի լինում հասնել արդյունքի, ապա ԱԺ-ն կարող է արդեն ձայների նվազ քանակով՝ 3/5-րդով, նախագիծը դնել հանրաքվեի։ Հիմա առաջարկվում է ինքնատիպ լուծում. ԱԺ-ն միտումնավոր չի հավաքում Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ ձայներ, որպեսզի միտումնավոր հանրաքվե կայանա։ Կկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ …»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829