Բաժիններ՝

ԱՄՆ-ում վաճառքից անհետացել են պաշտպանադիմակները

ԱՄՆ-ում պաշտպանադիմակները դեֆիցիտի առարկա են դարձել, բայց երկրի առողջապահության նախարարությունը խուճապը վաղաժամ է համարում եւ երկրի քաղաքացիներին հորդորում է չանհանգստանալ: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալելս Ազարը։

Չինաստանում եւ դրա սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի տարածման համեմատ ԱՄՆ-ում պաշտպանադիմակների պահանջարկն աճել է, բժշկական արտադրանքի այդ տեսակի դեֆիցիտ է նկատվում ինչպես երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում, այնպես էլ, տեղի զանգվածային լրատվամիջոցների վկայություններով, մյուս քաղաքներում: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի (CDC) վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդության հինգ դեպք չորս նահանգում. Կալիֆոռնիա, Իլինոյս, Վաշինգտոն եւ Տեխաս:

Գերատեսչության տվյալներով՝ ներկայում վիրուսի առկայության ստուգում է անցնում ավելի քան 70 մարդ երկրի 20-ից ավելի նահանգներում: Չինաստանից ԱՄՆ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ուժեղացվել է կարանտինային վերահսկողությունը Միացյալ Նահանգների 20 օդանավակայանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031