«Ժառանգությունում» Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչման հետ կապված խոսակցություն չի եղել
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչում է շնորհվելու Րաֆֆի Հովհաննիսյանին: 168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը նշեց՝ նման խոսակցություն չի եղել:
«Մոտ օրերս վարչության նիստ է լինելու, մենք այդ հարցը կբարձրացնենք, կճշտենք, որից հետո դուք կարող եք տեղեկանալ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, այսինքն՝ այս հարցը չի կարող չքննարկվել:
168.am-ն այս և հնարավոր վերադասավորումների հարցի հետ կապված՝ դիմել է նաև ԱԳՆ-ին, պատասխանը ստանալուց հետո այն կհրապարակենք: