«Հա, լավ ընկեր եմ, այդ թվում՝ ճամփի։ Ցավում եմ, որ ԱԺ-ն էլ դարձավ ՀԺ…». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքական թիվ մեկ մարմնի քննարկման թեման ինձ հետ ունեցած շփումներն են եւ սուրճ խմելը, ասեմ, որ այդ կոֆեի բաժակը իրար գրպան մի գցեք։
Շատ-շատերդ եք խմել, եւ ոչ միայն սուրճ։
Քաղաքական ամենախորը տարաձայնությունների դեպքում անգամ իմ կողմից մշտապես պահպանել եմ նորմալ մարդկային հարաբերություններ։
Հա, լավ ընկեր եմ, այդ թվում՝ ճամփի։
Իշխանության ներկայացուցիչները, երկիրս հազար ու մի դարդուցավի մեջ գցած, հիմա էլ կոֆեի բաժակ եմ նայում։
Ցավում եմ, որ ԱԺ-ն էլ դարձավ ՀԺ…»: