
Զելենսկին հայտարարել է Դոնբասում պատերազմը «վաղը» դադարեցնելու հնարավորության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում կրակն ամբողջությամբ դադարեցնել չի հաջողվել, սակայն հավատում է, որ եթե կողմերը ցանկանան ավարտել հակամարտությունը, ապա այն կավարտվի վաղը:
«Մենք դեռևս չենք կարողացել լիարժեք դադարեցնել կրակը և կորցնել մեր ուկրաինացիներին: Սակայն ես հավատում եմ լույսին, բայց չեմ ցանկանում կարծել, որ այդ լույսը թունելի վերջում է…: Ես վստահ եմ, որ եթե կողմերը ցանկանան դադարեցնել պատերազմը, այն կավարտվի վաղը, որովհետև Ուկրաինան պաշտպանում է իր հողերը, պատերազմը մեր տարածքում չէ, բայց մենք մեր ուղեղում հասկանում ենք, որ պատրաստ ենք այն դադարեցնել այսօր»,- ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Զելենսկին՝ Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում:
Պատերազմը Դոնբասում սկսվել է 2014 թվականից: