
Գիշերօթիկի կարգավիճակում՝ մինչև հունիսի 25-ը
Դեռ տարեւերջին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել էր, որ գալիք տարվա ծրագրերի առաջնային բաղադրիչն է նվազեցնել երկրի խնամքի հաստատությունների թիվը եւ այդ հաստատությունների սաներին վերադարձնել ընտանիք՝ նախեւառաջ ապահովելով անհրաժեշտ պայմանները երեխայի վերադարձի համար:
«Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» են տեղափոխվել «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» ու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի հաստատության սաները: Փաստացի, այժմ թիվ 2 գիշերօթիկում են այն երեխաները, որոնց վերադարձը ընտանիք կյանքի եւ անվտնագության համար վտանգավոր է, այլ կերպ ասած՝ ռիսկային: