Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
Հունվարի 17-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 21.30-ին, Դարբաս բնակավայրի «Մասրենի» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերվել և բաժին է հրավիրվել ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 25-ամյա Անի Ասատրյանը։
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրը։
Հայաստանի և Արցախի ԱԺ- ների համատեղ հատուկ նիստը:
Գազի գնի հարցը հանրության համար ամենանուրբ թեմաներից մեկն է, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Այդ է պատճառը, որ 2018 թվականից խոսվում է ռուսական կողմի հետ բանակցությունների և ամեն գնով գազի գնի թանկացումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, ռուսական «Գազպրոմը» 2019 թ. հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ-ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախկին օգնական Վահագն Բոյաջյանից հետաքրքրվել է, թե որ արժանիքի համար է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն անվանական զենք նվիրել, որի մասին գրել էր ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքը:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցի հիմնական թեման եղել են ՍԴ վաղ կենսաթոշակի օրենքի մեխանիզմները:
Ինչպես հայտնի է, երեկ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Ինչպես հայտնի է, իշխանական ուժը վերջին երկու օրերին խմբակցությունների (ԱԺ եւ ավագանու) ու վարչության մի քանի փակ նիստեր էր հրավիրել, որոնց անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, ավելին, այս քննարկումների հիմնական բանախոսն ու կազմակերպիչը եղել է վարչապետը։
Մենք գրել էինք, որ Ամանորի շեմին Պետական վերահսկողության ծառայությունը ստուգել է մեծ ու փոքր քաղաքներ՝ «խախտումներ եւ չարաշահումներ» հայտնաբերել եւ նյութերն ուղարկել դատախազություն։ Եղեգնաձոր, Վայք, Ալավերդի, Ստեփանավան, Ապարան եւ այլ համայնքների ղեկավարների վերաբերյալ նյութեր են փոխանցել նաեւ մարզպետները։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից:
Գեորգի Կուտոյանի մահվան լուրը, ըստ ականատեսների, Սերժ Սարգսյանը ծանր է տարել՝ ժամեր շարունակ ոչ մեկի հետ չի շփվել։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն ավելի վաղ էր ծրագրված, կարճ է տեւել։
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։ Նրա դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:
Հունվարի 18-ին, ժամը 03:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Հունվարի 17-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում։
Ես նրան ճանաչել եմ որպես կիրթ, գրագետ և միաժամանակ ընդգծված պատասխանատվության զգացում ունեցող պաշտոնյա:
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հերթական անգամ շտապեց առանց հիմնավոր ապացույցների կարծիք հայտնել: ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին գույժը տարածվելուց րոպեներ հետո Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Գեորգի Կուտոյանի՝ կասկածելի հանգամանքներում մահվան վերաբերյալ լուրն ու գրել․
Եթե ամերիկյան պետական քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչները բավականին դրական ու մեծապետական արտահայտություններ, ձևակերպումներ ու զեկույցներ ներկայացնեին ՀՀ քաղաքական դաշտի մեկ ուրիշ քաղաքական դեմքի մասին, ՀՀ լրատվական դաշտի «ռահվիրաները» կլծվեին այդ թեզերը տարբեր տիպի թրոլինգի ենթարկելուն, սակայն, երբ կարդում ենք, թե ինչ գնահատականներ են հնչեցվել 2008-ի ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի անձի մասին, ապա հերթական անգամ օրվա իշխանությունները կմեղադրեն հակահեղափոխությանն ու նախկին ռեժիմին սպասարկելուն, սակայն հիմա ակնհայտ է այն, որ կան իրական և անհերքելի փաստեր։
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ խանութում գողացել են կնոջ բջջային հեռախոսը:
Իսպանիայի նախարարների խորհուրդը հունվարի 17-ին հավանություն է տվել Մարիա Գամեսին քաղաքացիական գվարդիայի ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Հունվարի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել։
Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը բավականին ծանր է ընդունել Գ. Կուտոյանի մահվան լուրը, որին, մասնագիտական և մարդկային որակները գնահատելով՝ նշանակել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում:
Madman Films կինոընկերությունը YouTube-ում հրապարակել է «Խենթ Մայլզը» էքշն-կատակերգության թրեյլերը՝ գլխավոր դերերում Դենիել Ռեդքլիֆի եւ Սամարա Ուիվինգի մասնակցությամբ։
Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը նաեւ զբաղվում էր «Գրեմմի» երաժշտական մրցանակի կազմակերպմամբ, պաշտոնից հեռացրել են պարգեւների հանձնումից տասն օր առաջ:
Շուրջ 0,5 կիլոգրամ քաշով եւ 55 հազար դոլար արժողությամբ հազվագյուտ զմրուխտ են գտել Սվերդլովսկի մարզի Մարինյան հանքում (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ):
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի որդին՝ Լարոն, պատմել է, թե ինչպես է իմացել, որ հոր՝ կատալոնական ակումբում նշանակվելու մասին:
Ֆրանսիայի Louis Vuitton նորաձեւության տունը դարձել է 1758 կարատ քաշով՝ աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկի գնորդը, որը Կանադայի Lucara Diamond Corp. հանքարդյունահանող ընկերությունն արդյունահանել է Բոտսվանայում: