Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցի հիմնական թեման եղել են ՍԴ վաղ կենսաթոշակի օրենքի մեխանիզմները:

Բուքիքիոն ասել է. «Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի սահմանադրական կարգի պահապանն է, ՍԴ նախագահները հանձնաժողովի գործընկերներն են, ուստի իրենք թույլ չեն տա, որ նրանց վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն, անձեռնմխելիության նորմերը ոտնահարեն»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը:

Դա «կզսպի՞» կարմիր գծերը հատած ՀՀ իշխանություններին։ «Կդժվարանամ ասել, սակայն Բուքիքիոն առաջին հերթին հետաքրքրվել է վաղաժամ թոշակի օրենքի կամավորության սկզբունքով, նա լավ գիտի, որ հարուցվել են քրեական գործեր, դոսյեներ են հավաքվում»:

Բուքիքիոն, ըստ մեր աղբյուրի, վստահեցրել է, որ եթե նորմերը չպահպանվեն, իրենք խիստ հայտարարություն կընդունեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031