Բալային համակարգի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Որպեսզի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեն, այս տարվա հունվարի 1-ից գործում է վարորդների գնահատման նոր` բալային համակարգը: Նույն ժամանակահատվածից սկսած ուժի մեջ են մտել տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի արձանագրած խախտումների մասին դրույթները:
Տուգանքների միավորների նոր համակարգը միաժամանակ բազմաթիվ վարորդների շրջանում արդեն դժգոհությունների ալիք է բարձրացրել, ինչը բնական պիտի համարել, քանի որ ցանկացած նորամուծության բավականին դժվար ենք հարմարվում, առավել եւս, երբ խոսքը կարգապահության նոր ռեժիմի անցնելու մասին է:
Որքանով վարորդների գնահատման նոր համակարգը կգործի արդյունավետ, որոնք են օրենքի դրական ու խնդրահարույց կողմերը՝ «ՀՀ»-ն զրուցեց փաստաբան Գայանե Պապոյանի հետ: Նրա գնահատմամբ, չի կարելի օրենքի կիրառումը թերագնահատել, քանի որ այն բավական դրական կողմեր ունի: Սակայն մանր խախտումների մասով փաստաբանն իր դիտարկումներն է անում, որոնց համաձայն, ճանապարհները եւ երթեւեկությունը դեռեւս ամբողջությամբ հարմարեցված չեն կարգապահ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին, որպեսզի վարորդները զերծ մնան խախտումներից: Խոսքը վերաբերում է նաեւ հետիոտների անցման վայրերում ոչ պատշաճ լուսավորության ապահովմանը, ինչը խոչընդոտում է ժամանակին կայանմանը:
Ըստ փաստաբանի, հնարավոր են օրենքը շրջանցելու տարբեր ուղղություններ: Քաղաքում ավտոմատ կերպով կավելանա արտասահմանյան համարանիշով ավտոմեքենաներ վարողների թիվը, քանի որ դրանց դեպքում տուգանային միավորներ չեն հանվում: Կա նաեւ համակարգային խնդիրներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: