«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել շուրջ՝
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկրի պարտականությունները 2019-ին նախագահությունն իրականացրած Սլովակիայից անցել են Ալբանիային։ ԵԱՀԿ-ում Սլովակիան հանդես էր գալիս «Դեպի մարդն ուղղված նախագահություն» կարգախոսով։ Նրա առաջնահերթություններն էին. գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը և ծագող հակամարտությունների կանխարգելումը, արդյունավետ մուլտիլատերալիզմը և մոլորակի անվտանգ ապագայի ապահովումը։ Բրատիսլավան առանձնակի ուշադրություն էր հատկացնում Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման գործընթացին՝ հանդես գալով տարատեսակ նախաձեռնություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
Հայաստանում 2020-ի գյուղատնտեսական տարվա համար սահմանվել են գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: 15 ֆիզիկական և իրավաբանական անձ ճանաչվել է տուժող:
Այսօր նաև հայտնի դարձավ, որ տեր և տիկին Փաշինյանների իշխանությունը սկսել է հայկական եթերից ռուսական ալիքները հեռացնելու օրենքի մշակումը: Հստակ տեղեկություններ կան, որ ռուսական ալիքների ցուցադրումը դադարեցնելու օրենքի հետևում կանգնած են սորոսկանները, որոնք էլ նման պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին: Եվ քանի որ նրանք հանդիսանում են հեղափոխության բաժնետերեր, Նիկոլ Փաշինյանը լուռ կատարում է սորոսականների այս մի պահանջը ևս»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային փոստ ներխուժելու, Antifake.am-ի և politic.am-ի խմբագիրների՝ ֆեյսբուքյան օգտահաշիվները կոտրելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ոստիկանություն։ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է՝ նյութերն ուղարկվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու նպատակով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոռուպցիա պետք է գրել ոչ թե որոշ հեռուստաընկերությունների լոգոյի փոխարեն, այլ նեոբոլշևիկյան կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա, ով օրը ցերեկով 3 միլիոն «վարչապետից» թաքուն՝ 750.000 դրամով բարձրացնում է իր նախարարների աշխատավարձերն ու փորձում օրենքով կաշառել Սահմանադրական դատարանի դատավորներին։
Կառավարությունը հավանություն տվեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին միանալու նախագծին:
Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):
Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար, Lragir.am-ին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների և մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպես նաև սպանդանոցային մորթի առանձնահատկությունները:
Եկեղեցական և քաղաքական իշխանությունների փոխհարաբերություններն իրենց պատմական ուրույն ընթացքն են ունեցել տարբեր ժողովուրդների մոտ և տարբեր երկրներում: Այդ հարաբերությունների բնույթն ու ձևերը սերտորեն առնչված են եղել տվյալ երկրի սոցիալ-քաղաքական ու տնտեսական-մշակութային կյանքին և հետևել են այդ կյանքի զարգացման գործընթացին:
168 Լրահոս
Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին:
ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանություն են տվել Միխայիլ Միշուստինին վարչապետ նշանակելուն, դեմ քվեարկողներ չեն եղել, 383 խորհրդարանական «կողմ» է քվեարկել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բնականոն գործընթացը շարունակելը:
Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողն առանց դիմակի եւ գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»: Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության հայտնած «մահվան» գույժով:
Վահե Գրիգորյանի ասելիքն ուղղված է ոչ թե ՍԴ-ին, այլ գործող իշխանություններին
Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցի վերաբերյալ գործընթացները շարունակվում են:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման մասին խոսելը:
Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին:
Այսօր hraparak.am կայքում մի տեղեկատվություն հրապարակվեց, համաձայն որի՝ օրերս ՀՔԾ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի և հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ։
Այսօր «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հրապարակում էր կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ նշելով, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը ԵՊՀ.
Մերձավոր Արեւելքում անարխիան եւ երկպառակությունները կավարտվեն այն բանից հետո, երբ տարածաշրջանից հեռանան ԱՄՆ-ի զինված ուժերը:
Ս.թ. հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք հանգամանքներ` պարզելու համար, թե արդյոք դրանցում առկա չէ հանցագործություն:
Այսօր վաղ առավոտից տարբեր համայնքներից մի շարք ֆերմերներ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերանայել Կառավարության ընդունված որոշումը՝ սպանդանոցային մորթի պարտադիր լինելու վերաբերյալ։
Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ «Հաղթած Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին:
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի հրապարակումներից տեղեկացավ, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» (Hraparak Oratert) օրաթերթի առաքումը ԵՊՀ։