
ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվել է խախտումներով. Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ

Ս.թ. հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք հանգամանքներ` պարզելու համար, թե արդյոք դրանցում առկա չէ հանցագործություն:
«Խորհուրդը, ուսումնասիրելով աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման և դրա հետագա հաստատման, այնուհետև օրենքի քվեարկության ողջ գործընթացը, բացահայտել և արձանագրել է մի շարք կոպիտ խախտումներ: Դրանցից ակնհայտ է դառնում, որ փաստաթուղթն ամբողջությամբ անօրինական է, խախտված են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարևորագույն ընթացակարգեր, իսկ քվեարկության համար բավարար ձայներ չեն ապահովվել. իրավական տեսանկյունից նման օրենք գոյություն չունի:
Իր ընդարձակ գրությ։ան մեջ Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը բոլոր մանրամասներով մատնանշել է հիշատակված խախտումները և եզրակացրել, որ որ, ի թիվս Քրեական օրենսգրքով նախատեսված բազմաթիվ արարքների, մի խումբ անձինք, ելնելով նեղ անձնական և քաղաքական շահերից, իրականացրել են այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են ԱԺ կողմից Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով չընդունված օրենքի ապօրինի ընդունմանը` այդպիսով տիրանալով Ազգային ժողովի լիազորություններին:
Խորհուրդը գտնում է, որ ներկայացված հանգամանքները հանդիսանում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործ հարուցելու հիմք»,-ասված է Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի հայտարարության մեջ։
Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի գրությունը ՀՀ գլխավոր դատախազին` հղմամբ։