Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է իր հնարավորությունների միայն 50%-ով»․ Ռեշֆորդ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելու մասին (1։3):

«Ոչ ոք չի ցանկանում պարտվել: Ոչ ոք դաշտ չի մտնում պարտվելու համար: Չեմ կարծում, որ սա խնդիր է:

Բոլորը գիտեն, որ մենք ուզում ենք հաղթել: Թիմը պայքարում է, մենք պետք է շարունակենք դա անել: Իրավիճակը կարող էր ավելի լավը լինել:

Մենք հավանաբար խաղում ենք մեր հնարավորությունների միայն 50%-ով։ Մենք պետք է շարունակենք պայքարել, որպեսզի հասնենք այն առաջընթացին, որը թույլ կտա թիմին հաղթել»,- ասել է Ռեշֆորդը:

Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Նորվիչին» 4։0 հաշվով։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031