Նիլ Սայմոնի The Good Doctor կատակերգությամբ Հայաստանում մեկնարկեցին Համազգային մշակութային միության Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հյուրախաղերը:
Պենտագոնի բյուջեն 2020 ֆինանսական տարում, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից, կկազմի 733 միլիարդ դոլար, 17 միլիարդով պակաս, քան մարտ ամսին խնդրել էր Վաշինգտոնի վարչակազմը:
Ի պատասխան Analitik.am-ի հայտարարությանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի չկատարված հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ վարչարարությունը սկսվել է դեռևս 25․01․2019թ-ին։
Լիխտենշտեյնի հավաքականին խոշոր հաշվով հաղթելուց հետո, Հայաստանի ազգային ընտրանուն սպասվում է ավելի լուրջ փորձություն արդեն Աթենքում: Իտալիային պարտվելուց հետո Հունաստանին հաղթանակ է պետք, սակայն այդ հաղթանակն ավելի քան պետք է նաև Հայաստանին:
«Միայն տնօրենով չի սահմանափակվում սա. դասղեկի ներկայությամբ երեխայի հայրը կրկին սպառնալիք, կոպիտ արտահայտություններ է հնչեցրել, ու դասղեկը որևէ քայլ չի ձեռնարկել, անգամ, երբ հայրն ասել է՝ եթե այստեղ չգտնվեիր, քեզ հետ այլ կերպ կխոսեի: Հասկանալի է, որ խոսքը ծեծի կամ մեկ այլ հանգամանքի մասին է»:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ:
Հայկական սփյուռքի հետազոտական ծրագիրը հրապարակել է պատմության մեջ առաջին հետազոտության արդյունքները, որում ներկայացված են 21-րդ դարում հայկական աշխարհընկալման ձևավորման մասին պատկերացումները, տենդենցները և խնդիրները:
Հայաստանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովի պատվիրակությունը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, հունիսի 11-ին Գյումրիում էր:
Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:
Աշխարհահռչակ իսպանացի մասնագետ Վիսենտե դել Բոսկեն մեկ շաբաթից կժամանի Երևան:
Ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։
168.am-ը Օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանին հարցում ուղարկեց` հասկանալու համար, թե Նազենի Ղարիբյանի հրաժարականից հետո Օպերային թատրոնի Կառավարման խորհուրդը, որպես այդպիսին, գործելո՞ւ է, կլինի՞ նոր նշանակում, կամ այդ խորհրդի անհրաժեշտությունը տեսնո՞ւմ են։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի փոփոխված կազմով առաջին նիստը:
Գյումրին ունի բոլոր նախադրյալները իտալացի գործարարներին գրավելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Ռեալ»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից հունիսի 11-ին կազմակերպվել է դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը՝ արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց դատապարտյալների շրջանում:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գրառման հակազդեցությունը՝ Անկարայի կողմից ոչ միայն պետական առումով, այլ ընդհանրապես քաղաքական-հասարակական մակարդակի վրա մերժելի է` բռնամիջոցի ամենավայրագ դրսեւորման պետականացման հասկացությամբ:
Դեռ անցած տարվա ավարտին կանխատեսվում էր մինչև 4 տոկոս գնաճ: Այս մասին խոսել էր նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշել էր, որ գնաճը կլինի թույլատրելի սահմաններում: Տնտեսագետ Թամարա Սիմոնյանը նշում է, որ մինչև 4 տոկոսի սահմաններում գնաճը թույլատրելի է և անհագստանալու տեղիք չկա:
Ըստ իտալացի հետազոտողների 2012 թվականի «Մարդու վերարտադրություն» ամսագրում հրապարակված հոդվածի՝ «ՄՊՎ վարակը կապված է սերմնահեղուկի չափանիշների անբավարարության հետ` փաստելով, որ այն հնարավոր դեր ունի տղամարդկանց անպտղության մեջ»:
Գլխավորն այն է, որ երբևէ որևէ մեկը այդ պայմանավորվածությունները չի չեղարկել։ Զոհրաբ Մնացականյանը միշտ է դրա մասին խոսել։ Որպես երկիր՝ Հայաստանի մոտեցումն այն է եղել, որ երբևէ այդ պայմանավորվածությունները չի հանել»:
«Սևանա լճում կան մի շարք խնդիրներ, որոնք շրջակա միջավայրի նախարարությունը թաքցնում է»:
Լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է։
Վերջին մի քանի ամիսներին հանրային օրակարգում առավել հաճախ օգտագործվող թեզերը անցումային արդարադատության մասին տարբեր մեկնաբանություններ են, որոնք հիմնականում առաջ են քաշում և մեկնաբանում ոչ մասնագետները՝ ուղղակի սիրողական մակարդակում: Սակայն այս երևույթների մասին անհրաժեշտ է, որ արվեն խորը մասնագիտական ուսումնասիրություններ, հնչեն գնահատականներ:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը այլևս մրցաշարի չի մասնակցի մինչև Ուիմբլդոնը:
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրեց «Բաց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի մոտ։ Բողոքի ակցիային միացան նաև «Ադեկվադ» կուսակցության անդամները՝ Արթուր Դանիելյանի գլխավորությամբ։
Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243 016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7 տոկոսով: