«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվում է բանակցել «Ռեալի» հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Ռեալ»:
Ինչպես հաղորդում է As-ը, մանկունյանցիները հրաժարվել են բանակցել մադրիդյան ակումբի հետ՝ հայտարարելով, որ Պոգբան չի վաճառվում: «Ռեալում» ենթադրում են, որ Պոգբային ձեռք բերելու միակ միջոցը կլինի այն, եթե ֆուտբոլիստն ինքը ակումբին հայտնի, որ ցանկանում է հեռանալ:
Նշենք, որ Պոգբայի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը