Բաժիններ՝

«Հենց այս օրերին որոշվում է, թե հաջորդ երեք տարիներին ձեր գումարները պետությունը ինչի վրա է ծախսելու». Հովհաննես Ավետիսյան

Ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միլիարդներով հարկատուների փողերը քամուն են տալիս (անարդյունավետ ծախսում են), բայց հանրությունը համացանցերում միկրոթեմաների վրա է կենտրոնացած:

Հենց այս օրերին որոշվում է, թե հաջորդ երեք տարիներին ձեր գումարները պետությունը ինչի վրա է ծախսելու: Առաջին անգամ այդ բոլոր ծրագրերը ֆինանսական և արդյունքային գնահատականներով դրված են համացանցում: Կարեն Զադոյանի և թիմի հետ այս պահի դրությամբ այցելած մարմինների և կառույցների ծրագրերի ուսումնասիրություններից դատելով կարելի է արձանագրել, որ հեղափոխությունը և բարեփոխումները շրջանցել են պետական համակարգը:

Կրկին ասեմ, պետական մեքենան շարունակում է գործել նախկին տրամաբանությամբ, և իրական բարեփոխումների նշույլ անգամ չկա: Անարդյունավետ մեքենայով ոչ մի տեսլական էլ իրականություն չի դառնա:

Վերջում էլ հորդորում եմ, ՔՀԿ-ներին և ակտիվ քաղաքացիներին ոլորտային ծրագրային հայտերը ուսումնասիրել և մասնակացել հանրային քննարկումներին և պարտադրել որակական փոփոխություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս