
«Պատմության մեջ գազի գինը իջեցվել է ընդամենը մեկ անգամ». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Պատմության մեջ գազի գինը իջեցվել է ընդամենը մեկ անգամ՝ 55-ից 53 ԱՄՆ դոլար, 1998-ին, վարչապետ Դարբինյանի՝ «Գազպրոմի» և «Իտերայի» հետ կոշտ բանակցությունների արդյունքում: Մեծ գաղտնիք չկա. պետք է խորանալ գնագոյացման բանաձևի մեջ, բացահայտել և սնուցումից անջատել անիմաստ և վնասակար օղակները»: