
Ողբերգական ավտովթար՝ Խարբերդի ամառանոցների մոտակայքում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սոս Տ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահել դեպի ձորակը: Վարորդը տեղում մահացել է:
Շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, որը փրկարարները մարել են ժամը 00:50-ին: Մասամբ այրվել է շարժիչի հատվածը: