Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, հոկտեմբերի 17-ին հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը,ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում ծուխ է նկատվում:
Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով հրաժարվել է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Թուրքիայի հետ եւ տվյալներ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք կվերադառնա առաջիկա օրերին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
«Հարց է ծագում` ո՞ւր է գնում այդ աղը։ Պատասխանն ակնհայտ է. այն օգտագործում են սննդի արդյունաբերությունում։ Անկեղծ ասած` դա հանցագործություն է։ Տեխնիկական աղը մշակվում է կալիումի ֆերոցիանիդով, որը սպիտակեցնում է այն։ Իսկ դա չափազանց թունավոր նյութ է»,- ասաց Ղուկասյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ մտադիր չ հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որն աշխատանքային այցով ժամանելու է Անկարա:
Հայաստան-Արցախ ներքին լարվածությունը սկսվել է ապրիլյան հեղափոխությունից հետո, երբ ունեցանք նոր իրավիճակ նաև բանակցային պրոցեսում: Մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նշած մոտեցումներն են:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Վարդանյանն ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի առևտրական ներկայացուցչի պաշտոնից:
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են երկրի հյուսիսի Ռաքա քաղաք:
Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:
ՊԵԿ համակարգում շարունակվում են տոտալ պարգևատրումները, և որպես բացատրություն՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավանդաբար նշում է ազնիվ աշխատելու մոտիվացիան։
Անդրադառնալով ավիաընկերության տոմսերի արժեքին՝ Դեյվիդ Օ՛Բրայանը տեղեկացրեց, որ ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո: Տոմսերը կսկսեն վաճառվել այսօրվանից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ նոյեմբերին նախատեսվող իր այցը ԱՄՆ չի կայանա այն դեպքում, երբ հոկտեմբերին ՌԴ պլանավորված այցի հարցում խնդիրներ չկան։
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին:
Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Հիշեցնենք, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
«Մաքրելու ենք», «վերակառուցելու ենք», «կանաչապատելու ենք», «բարեկարգելու ենք» և մի շարք այլ խոստումներով Երևանի քաղաքապետի ընտրություններին քարոզարշավն իրականացրած Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց անցել է մեկ տարի։ Այսօր Երևանի ավագանու երեք խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփեցին Մարությանի պաշտոնավարման ժամանակաշրջանը՝ հիշելով տված խոստումները։
Բրիտանական կողմը Եվրամիությանն է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իր պատրաստած քաղաքական հռչակագրի նախագիծը:
«Ցանկացած անձ խաղադրույք կատարելու իրավունք ունի, եթե այդ խաղադրույք կատարելը չի դառնում հիվանդություն: Քանի դեռ իր պաշտոնեական ծառայությունները կատարելուն չի վտանգում, մենք ոչ մի անձի չենք կարող արգելել խաղադրույքներ կատարել»:
Հայաստանյան իշխանությունները հանրությանը չեն ներկայացնում այն իրական գործընթացները, որ տեղի են ունենում Արցախում, այլ մատուցում են լուրեր, որոնք բացարձակ կապ չունեն ընթացող գործընթացների հետ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Կատալոնիայի անկախության կողմնակիցների շարասյուները տարբեր քաղաքներից ուղեւորվում են Բարսելոնա, որպեսզի հոկտեմբերի 18-ին հասնեն այնտեղ եւ մասնակցեն համընդհանուր գործադուլին, որը կազմակերպվել է կատալոնցի քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճիռներից հետո՝ 2017 թվականի անկախութան հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Դ.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի զուգարանից:
Մարմնամարզության աշխարհի առաջնությունում գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր:
Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության կրիտիկական սահմանագծին:
Արտաշատի թիվ 5 դպրոցում հոկտեմբերի 15-ին սննդային թունավորման դեպք էր գրանցվել: Արտաշատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել շուրջ 25 երեխա:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները մեկնման սրահի հաշվառման սեղանների մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով և հայհոյանքներ տալու համար, բերման են ենթարկել 25-ամյա հաշվառողին և 46-ամյա մի երևանցու: