Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանություն է զանգահարել Օդանավակայանի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր որդուն դանակահարել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 113-րդ կմ-ին «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 35-ամյա վարորդ Էդգար Վանեսյանը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Վանեսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին, տեղափոխել են բանտ, որտեղ նա կկրի հնգամյա պատժաժամկետը:
Տիգրան Քոչարյանը և Անժելա Էլիբեգովան անդրադառնում են Արցախից հնչող հայտարարություններին, Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը:
«Կառավարության աջակիցների մի խումբ հոկտեմբերի 5-ին հարձակում է գործել առցանց լրատվամիջոց «Հայելի» ակումբի վրա, որը բավականին քննադատական վերաբերմունք ունի հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Խումբը ձվեր է նետել մայրաքաղաք Երևանում գտնվող գրասենյակի ուղղությամբ և մուտքի մոտ փակցրել վիրավորական պաստառներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին, որոնք Հայաստանում են նախագահի հրավերով:
«650 հազար գլուխ անասուն է մնացել, 13 հազարով պակասել է 2017-ի նկատմամբ, բայց ասում են՝ 19 հազար տոննա մսի արտադրություն է եղել: Ինչքա՞ն կարելի է: Զանգել եմ, ասել եմ՝ թվերը փոխեք, էդ թվերը խայտառակություն են: Տգետներով երկիր են կառուցում: Տավարի միսը 300 դրամով թանկացել է, խոզի միսը 100 դրամով պակասել է, բայց Նոր տարվան ընդառաջ կավելանա, կարտոֆիլը հիմա կուտակում են, որ թանկանա՝ նոր վաճառեն»,- ասաց Հրաչ Բերբերյանը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ հոկտեմբերի 16-ին վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում:
Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2018թ. հունիս ամսին՝ իշխանափոխությունից հետո: Հատկանշական է, որ Գրիգորի Հայրապետովը, ով կանգնած է Ծառայության ստեղծման ու կայացման ակունքներում, պահպանել է նաև երկրի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգությունը:
Արեւմուտքը եւ Ֆրանսիան Սիրիայի արեւելքում իրադրության կարգավորման համար պետք է բանակցություններ սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նա բացատրություն է տվել, որ այդ ժամանակահատվածում զբոսնել է Երևան քաղաքի փողոցներում:
Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնում է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ասուլիսում հնչած հայտարարությունների, Արցախի անվտանգության, Արցախի և Հայաստանի քաղաքական օրակարգին ու սպասվող ներքաղաքական զարգացումներին:
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը ժամը 04:30-ի սահմաններում Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 25-ամյա ոստիկան Ա. Հակոբյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ծառայողների և անձամբ իմ անունից ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ, կիսում կորստյան խոր վիշտը։
Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը հարկադրված էր ընդհատել տարեկան ուղերձն օրենսդիր ժողովին այն բանի պատճառով, որ ընդդիմադիր խմբակցություններն սկսել են գոռգոռալ եւ ընդհատել նրան:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից, որի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել:
Թուրքիայի ներխուժումը Սիրիա և դրանից հետո առաջացած խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են լինելու այն տեսլականով, ինչը որ Թուրքիան նախքան ներխուժումը դրել էր իր առաջ: Թուրքիան հստակ ձևակերպված օրակարգ և ծրագիր ունի, թե ուր է գնում և ինչի է գնում: Այս դեպքում Թուրքիայի տեսլականը պայմանավորված է այն քարտեզով, որն իշխող վերնախավը պահում է իր համար որպես «իդեա ֆիքս»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին (նստավայրը`ք.Թբիլիսի):
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը գրանցված միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանին, ով գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին 7 օրվա ընթացքում հանրությունը շունչը պահած սպասում էր Սահմանադրական դատարանին՝ վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր. Թովմասյանին հեռացնելու պահանջով, թ՞ ոչ։ ՍԴ-ն մերժեց։ Սա, անշուշտ, իշխանությունների համար սպասելի տարբերակ էր, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռ խորհրդարանում ասել էր, որ ունեն այլ պահուստային տարբերակներ, երեկ էլ մի շարք իմքայլականներ խորհրդավոր խոսում էին այլ տարբերակների մասին։
ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում:
«Վիգեն Սարգսյանի գործը գտնվում է Քննչական կոմիտեում, այն գտնվում է նախաքննական փուլում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման, խարդախության եւ փողերի լվացման մեջ:
«Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանում կարողանանք հաղթահարել վախերը ոչ միայն տեխնոլոգիաների հանդեպ, այլև բոլոր դեպքերում: Վախը միշտ խոչընդոտում է զարգացմանը, առաջընթացին, հաղթնակի մեր ձգտմանը: Հույս ունեմ, որ գլոբալ ինովացիոն գորումի անցկացումը Հայաստանում մարդուն կօգնի հաղթահարել և կառավարել գլոբալ վախերը: Դրան մենք պետք է ձգտենք առաջիկայում:»
Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ խոսքը Արցախի մի քանի շրջաններին շուրջ 150 մլն դրամի գույքի մատակարարման համար կնքած գործարքի մասին է, որն արվել է, սակայն գույքը տեղ չի հասել: Ավելին, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր, որպեսզի ծախս երևա:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադառնում է խաղողի մթերմանը, մթերման հետ կապված խնդիրներին, գյուղացիներին տրվող վարկերին և վարկային քաղաքականությանն առնչվող հարցերին:
Բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը: