Եվրախորհրդարանը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ չի քվեարկի, քանի դեռ դրան հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանը:
Լա լիգայի շրջանակներում «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև Կլասիկոյի անցկացման վայրը դեռ որոշված չէ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր է(ում գրում է. «Խնդրում եմ նաև նկատել, որ Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ մենք դեռ չունենք ԵՄ-ի հետ ազատ վիզայի ռեժիմ:
Գիտակցո՞ւմ եք, որ ձեր լռությունը խրախուսել է նշանակում: Գիտակցո՞ւմ եք, որ չեք կարող լռելով հիմա, խոսել հետո՝ երբ այս ամենը իրականացնողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Գիտակցո՞ւմ եք, որ ձեր անգործությամբ ուղղակի կամ անուղղակի ձևով հարված եք հասցնում մեր պետության կայունությանը, շահերին և զարգացման հեռանկարին:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը hոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեն (նստավայրը՝ Մոսկվա):
Անկախ թեկնածու Քայիս Սայիդը, որը քվեարկության երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 72 տոկոսը, ընտրվել է Թունիայի նախագահ:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենաանհանգիստ շարժումներն արվում են հոգեվարքի պահին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են: Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա: Թրամփը Էրդողանին աղմկահարույց նամակ-առաջարկ է հղել: Բաքվում կայանում է թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ալիևը բաց թեքստով խոսում է Զանգեզուրի մասին:
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում:
Այսօր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)-ն լուր տարածեց, թե «ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։
«Սուբսիդավորում չկա, լավ պայմաններ են առաջարկվել: Մենք չենք տվել այնպիսի արտոնություններ, որոնք պատրաստ չենք այլ ընկերություններին տրամադրել»:
Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան գտնում է, որ անհրաժեշտ է նոր հանրաքվե անցկացնել տարածաշրջանի անկախության հարցի շուրջ:
Հունգարիան հարկադրված կլինի ուժային մեթոդներ կիրառել Եվրամիության հարավային սահմանը պաշտպանելու համար, եթե Թուրքիան որոշի ճանապարհ բացել դեպի Եվրոպա փախստականների նոր հոսքի համար:
Կապանում սողանքից երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սևանա լճի մաքրման աշխատանքներն այս պահին էլ ընթացքի մեջ են։ Տեղի է ունենում անտառաշերտի մաքրում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
ՀՀ կառավարչությունն ավելի քան 23 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման ու նախահաշվարկի փաստաթղթերի կազմման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին կմեկնի Ռուսաստան: Նախօրեին թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Էրդողանը հեռոխոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել էին Սիրիայի հարցը:
Ջերմուկի 19 քաղաքացիներ դատի են տվել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների հիմքով։ Հայցը ներկայացվել է Վարչական դատարան, և գործով որպես երրորդ անձ՝ ներգրավվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող դրական օգնության վերաբերյալ նախագծին:
ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է, մասնակցում է Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին:
«Ես ասել եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են: Բայց անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի կապիտալ ծախսերը շատ շոշափելի են, սակայն մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև դրել ենք բարձր որակական չափանիշներ»,- ասաց վարչապետը կառավարության նիստում:
Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 մլն դրամ: Հարցը չզեկուցվող էր, և նախագծի 3-րդ կետը՝ գաղտնի:
Հատուկ քննչական ծառայությունը քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում և Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում։ Այս մասին 168.аm-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարին Օհանջանյանը: