Բաժիններ՝

Արտաշատում թունավորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից

Արտաշատի թիվ 5 դպրոցում հոկտեմբերի 15-ին սննդային թունավորման դեպք էր գրանցվել: Արտաշատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել շուրջ 25 երեխա:

Երեկ երեկոյան ժամը 21:30-ի դրությամբ երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից:

Աշակերտներից մեկը ջերմել էր, այդ պատճառով նրան թողել են բժիշկների հսկողության ներքո:

«Բոլորի վիճակն արդեն կայունացել է: Երեկոյան 25 հիվանդից 23-ը գնացել էին տուն, գիշերը մնացել էին երկուսը, որոնց այսօր դուրս են գրել, քանի որ նրանց վիճակը կայուն էր: Արտառոց որևէ դեպք չենք ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արտաշատի ԲԿ-ի Մոր և մանկան գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի 25 աշակերտներ սննդային թունավորում ախտորոշմամբ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում դպրոցից տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն:

Մի մասը բուժհաստատություն են տեղափոխվել շտապօգնության մեքենայով, մյուսները՝ ծնողների միջոցով: Երեխաները նշել էին, որ դպրոցի բուֆետում մեծ մասը պիցցա է կերել, մի քանիսն էլ հոթ-դոգ և խաչապուրի, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս