Բաժիններ՝

Դավիթ Անանյանը խուսափում է նախկիններին գնահատական տալ

ՊԵԿ համակարգում շարունակվում են տոտալ պարգևատրումները, և որպես բացատրություն՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավանդաբար նշում է ազնիվ աշխատելու մոտիվացիան։

Այսօր էլ նույն ջանասիրությամբ թվելով 9 ամիսների կատարողականը՝ ՊԵԿ պաշտոնյան ընդգծեց, որ ՊԵԿ-ում պարգևավճարներ վճարվել են, վճարվում են և վճարվելու են: «Ամեն ամիս բաժնի պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մեր կողմից հաստատված կարգի համապատասխան՝ 0,3-1,3 գործակցի շրջանակներում գնահատում են բոլոր աշխատողների աշխատանքը: Ընդ որում՝ գնահատվում են նաև անձնական որակները, որն ընդհանուր գնահատականի 30 տոկոսն է, և ծառայողական պարտականությունների կատարումը՝ ի լրումն 70 տոկոսով: Դա վերջնարդյունքում ներկայացվում է ՊԵԿ նախագահին, և նա ամեն ամիս ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգևավճարները»,- ընդգծեց նա:

Ստացվում է՝ համակարգի ներկայիս ղեկավարն «ազնիվ աշխատանքի գնահատական» որակելով՝ անուղղակիորեն թերագնահատում է ոլորտում նախկինում ծառայածներին:

Հիշեցնենք, որ ինքն էլ՝ Դավիթ Անանյանը, նախորդած տարիերին եղել է ՊԵԿ-ում տեսուչ, բաժնի պետ:

Կարդացեք նաև

Ուստի 168.am-ը Դ. Անանյանից հետաքրքրվեց՝ արդյոք չի՞ ստացվում, որ Դուք մեղադրում եք նախորդ տարիների բոլոր աշխատողներին, այդ թվում՝ Ձեզ, կաշառակերության մեջ, քանի որ չունեին այսօրվա մոտիվացիան՝ վիթխարի պարգևավճարները: ՊԵԿ նախագահը, սակայն, խուսափողական պատասխան տվեց.

«Ինչ վերաբերում է իմ անցյալին, իմ անցյալի հետ կապված ես ոչ մի բան չունեմ Ձեզ ասելու, և ընդհանրապես որևէ անձի գործողությունների վերաբերյալ որևէ դատողություն անելու իրավունք չունեմ, քանի դեռ չունեմ որևէ փաստ, որ այդ անձն իր գործողությունը կատարելու ընթացքում դրսևորել է ոչ հարիր վարքագիծ»:

Հիշեցնենք` 2018թ. տարեվերջին ՊԵԿ-ում միլիոնավոր դոլարների հասնող պարգևատրումների թեման լայն քննարկման առիթ էր դարձել հանրության շրջանում։

Չնայած դրան, 2019թ. կառավարությունը 2.3 միլիարդ դրամով ավելացրեց ՊԵԿ–ի` 2019 թվականի պարգևատրման ֆոնդը:

Վարչապետը պետական ծառայողներին այս կերպ խրախուսելը որակեց՝ որպես հակակոռուպցիոն քայլ։

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս