Նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
«Հայաստանում կանայք երեխաների հիմնական խնամողներն են, հատկապես՝ ավելի փոքր տարիքի երեխաների։ Եվ մենք ունենք անհավասար վիճակ, երբ, օրինակ, չկան երեխայի խնամքի բավարար հաստատություններ, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես 1-3 տարեկան երեխաների համար շատ քիչ են մանկապարտեզները և խնամքի կենտրոնները, ու ավտոմատ կերպով կինն արդեն հետ է մնում աշխատաշուկայից և մրցակցության պայմաններում չի կարող հավասար մրցակցել տղամարդկանց հետ, որովհետև ստիպված է լինում ընտրություն կատարել: Ինքը, ըստ էության, ունի իրավունք և պարտականություն՝ խնամել երեխային և աշխատել, եթե ցանկանում է։ Եվ այդ իրավիճակում կինն ընտրության առաջ է կանգնում. կա՛մ պիտի երեխայի խնամքով զբաղվի, կա՛մ պիտի աշխատի»,- ասաց ՄԱՀԲ գենդերային ծրագրերի պատասխանատուն:
ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց։
Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան:
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է նոր ակումբում հարմարվելու դժվարությունների մասին:
«Մեզ համար զարմանալի չէ արդեն, որ այդպես են քվեարկում Բելառուսը, Հայաստանն ու Ղազախստանը: Բնականաբար, սա ունենում է իր բացասական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ չի հաջողվում վստահելի հարաբերությունների հույս ունենալ: Արդեն այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում երկկողմ երկխոսությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև, երբ հարցը ՄԱԿ-ում քվեարկության մասին է, այն երկրները, որոնք համարվում են ՌԴ-ի սերտ գործընկերները, չեն աջակցում Ուկրաինային:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ստորագրման հնարավորության մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Դոհա պաշտոնական այցի նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության արտգործնախարարությունների միջև։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ապատեղեկատվություն է համարում այն, թե բոլոր բուհերից հանվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը:
Իրանի իշխանությունները նոյեմբերի 18-ի երեկոյան կսկսեն դրամական վճարումներ կատարել բնակչության ամենաաղքատ խավերին, որոնք առավել շատ են տուժել բենզինի գների բարձրացումից:
Նոյեմբերի 16-17-ը նախկին «Միկա» մարզադահլիճում կայացել է ձյուդոյի Հայաստանի առաջնությունը:
«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նոյեմբերի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել 19-ամյա երիտասարդ:
«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ես ավարտեցի Սոֆիայի համալսարանը՝ հոգեբանություն մասնագիտությամբ։ Հետո մասնագիտացա լրագրության ու միջազգային հարաբերությունների ոլորտում։ Ես գնացի Նիդեռլանդներ Մարդու իրավունքների կուրս ստանալու համար։ 1990-ականների սկիզբն էր, ու այդ օրերին Բուլղարիայում ոչ ոք չէր խոսում մարդու իրավունքների մասին։ Ես այն քչերից մեկն էի, ով սկսել էր խոսել այդ մասին։ Բուլղարիայում ոչ ոք չէր խոսում կանանց դեմ բռնության մասին, ու երբ մենք այդ մասին խոսում էինք, ասում էին, թե այս մարդիկ խելագար են, ինչի՞ մասին են խոսում»,- 168.am-ի հետ զրույցում պատմելով իր առաջին քայլերի մասին՝ ասաց Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Իլիանա Բալաբանովան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրանտ Աբաջյանին Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին:
Մոսկվան Թեհրանին մատակարարում է ոչ հարձակողական զենք, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է թիմում տեսնել «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային:
«Հստակ տեսլականը, թե ինչպե՞ս է տեսնում Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցի լուծումը, մենք չունենք». այսպես է արձագանքում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168.am-ի այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն պնդումները, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի քաղաքականությունը՝ հատկապես Արցախի հարցում:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր խորհրդարանում քննարկվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցը, ու արդեն այս շաբաթ վերջապես պարզ կդառնա հանձնաժողովի առաջին կազմը (եթե իհարկե արդեն ձեւավորվող ավանդույթի համաձայն քվեարկությունը չտապալվի։) Հասկանալու համար, թե արդյոք հանձնաժողովը կդառնա կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքը, կարեւոր է իմանալ այն ողջ գործընթացը, որը նախորդել է հանձնաժողովի ձեւավորմանը։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել խորհրդարանի շենքի նստացույց անող ցուցարարների դեմ եւ բացել են խորհրդարանի մուտքերը։
«Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերով հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը վերջերս ներկայացրեց Արցախյան պատերազմին նվիրված հերթական՝ «Դրախտի դարպասը» նոր ֆիլմը: Հիմա արդեն աշխատանքներ են տարվում ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության մասին պատմող «Սև ցուցակ» («Black list») ֆիլմի հետ կապված: Հիշեցնենք՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերն Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվող Ալեքսանդր Լապշինը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալվեց։ Ադրբեջանը նրան մեղադրում էր Արցախ այցելելու համար:
Երեւանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը գրել է:
Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին փոխարինեց Ռոնալդուին Չեմպիոնների լիգայում Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Իտալիայի առաջնության «Միլանի» հետ խաղերում: «Միլանի» հետ խաղից հետո Ռոնալդուն փոխարինումից հետո անմիջապես լքել է մարզադաշտը։ Սարրին մեկնաբանել է, որ փոխարինել է Ռոնալդուին, քանի որ նա ուներ ծնկի հետ կապված խնդիրներ։ Մի շարք հարցեր առաջացան այն բանից հետո, երբ Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ անցկացրեց ամբողջական խաղեր և շատ լավ հանդես եկավ։ Երկրպագուները կարծում էին, որ Ռոնալդուն և Սարրին կոնֆլիկտ ունեն, և դա էր պորտուգալացուն փոխարինելու պատճառը։
Հեղափոխությունից հետո նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տևական ժամանակ մեկուսացած էր Սևանի իր առանձնատանը, խուսափում էր շփումներից: Տեսախցիկների սիրահար նախկին ոստիկանապետը հրաժարվում էր անգամ իր անվանն առնչվող թեմաների շուրջ հարցազրույցներ տալ, հեռախոսով նույնպես մեկնաբանություններ չի տալիս, որ չհիշեն իրեն: Բայց ահա օրեր առաջ նրան հանդիպել են ՀՀԿ-ական նեղ ու համեստ մի միջավայրում:
Վենետիկի թանգարաններն ու դպրոցները, որոնք ավելի վաղ փակվել էին վերջին կես դարի ընթացքում քաղաքը պատուհասած ռեկորդային հեղեղման պատճառով, նոյեմբերի 18-ին վերսկսել են իրենց աշխատանքը:
Կրկին խոսվում է Արարատի մազպետ Գարիկ Սարգսյանի հրաժարականի մասին, այս անգամ, սակայն, նրա տեղափոխության հստակ պաշտոնն ու ժամկետներն են ուրվագծվում: Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 4-ից արձակուրդում է, ենթադրվում է՝ վերադարձը կլինի արդեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գարիկ Սարգսյանը կնշանակվի նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվում է նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպումը։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:
Վերջին 10 տարում Թուրքիայի խորհրդարանի՝ մեջլիսի շենքի տանիքից ցած նետվելու եղանակով ինքնասպանության փորձ է արել 29 քաղաքացի: Այս մասին հայտնել է մեջլիսի փոխնախագահ Սուրեյյա Սադի Բիլգիչը՝ ի պատասխան ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդիի գրավոր հարցմանը: