Ռոնալդուն վերջապես խոսել է իր քննարկվող փոխարինումների մասին
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է թիմի վերջին երկու հանդիպումներում իր փոխարինումները։
Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին փոխարինեց Ռոնալդուին Չեմպիոնների լիգայում Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Իտալիայի առաջնության «Միլանի» հետ խաղերում: «Միլանի» հետ խաղից հետո Ռոնալդուն փոխարինումից հետո անմիջապես լքել է մարզադաշտը։ Սարրին մեկնաբանել է, որ փոխարինել է Ռոնալդուին, քանի որ նա ուներ ծնկի հետ կապված խնդիրներ։ Մի շարք հարցեր առաջացան այն բանից հետո, երբ Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ անցկացրեց ամբողջական խաղեր և շատ լավ հանդես եկավ։ Երկրպագուները կարծում էին, որ Ռոնալդուն և Սարրին կոնֆլիկտ ունեն, և դա էր պորտուգալացուն փոխարինելու պատճառը։
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում ես լիովին պատրաստ չեմ եղել: Տարաձայնություն չի եղել, բայց գիտեք, որ ինձ դուր չի գալիս, երբ փոխարինում են ինձ:
Փորձեցի օգնել «Յուվենթուսին», նույնիսկ խաղալ վնասվածքով և շուտ փոխարինվելով: Ոչ ոքի դա դուր չի գալիս, բայց ես հասկանում եմ, որ դա այն պատճառով էր, որ ես ամբողջովին պատրաստ չէի: Այս երկու հանդիպումներում ես 100% պատրաստ չէի:
Երբ հարկավոր է զոհաբերել ինքդ քեզ, ես պատրաստ եմ դա անել, քանի որ թիմերին պետք է շատ հանդիպումներ անցկացնել: «Ինտերը» ճնշում է գործադրում «Յուվենթուսի» վրա Ա Սերիայում, և մենք գիտենք, որ, եթե մեկ-երկու խաղ չհաղթենք, դուրս կգանք տիտղոսի համար պայքարից:
Փառք Աստծո, ամբողջ կարիերայում երբևէ լուրջ վնասվածքներ չեմ ստացել: Գիտեի, որ ես լիովին պատրաստ չեմ, ակումբը ևս գիտեր այդ մասին: Հուսով եմ, որ հնարավորինս շուտ պատրաստ կլինեմ 100%-ով»,- ասել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան