Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների հաջողությունը մեծապես պայմանավորված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունից: Այս մասին հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հունվարի 14-ին, ժամը 04:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 10-րդ կմ-ին ծառն ընկել է և ճանապարհը երկկողմանի փակել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արցախի հարցում հնարավոր անցանկալի սցենարների և պանթուրքիզմի վտանգի մեծացման պայմաններում, առավել արդիական է ոչ թե Նիկոլի «իզմերի» բացակայության տեսությունը, այլ հենց Ցեղակրոնությունը»։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:
«Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:
«Բոյինգ-707» բեռնատար ինքնաթիռ է հունվարի 14-ին կործանվել Թեհրանից արեւմուտք ընկած շրջանում:
Գդանսկի քաղաքագլուխը, որը վիրավորել էր հարձակման հետեւանքով, վիրահատություն է տարել, նրա վիճակը մնում է շատ ծանր:
ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին հղած նամակում հայտարարել է, թե կցանկանար, որ որքան կարելի է շատ քաղաքացիներ մասնակցեն հունվարի 15-ին մեկնարկող ազգային քննարկումներին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական միջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե նա որոշի հարձակվել սիրիացի քրդերի վրա։
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:
Ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կարծում է, որ Միացյալ Նահանգների կառավարության աշխատանքի ժամանակավոր վերականգնումը կարող է Դոնալդ Թրամփին օգնել առաջընթացի հասնել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատի ֆինանսավորման շուրջը դեմոկրատների հետ բանակցություններում:
Քիչ առաջ մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց է ՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։
Հունվարի 14-ին, ժամը 03:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի թիվ 141 շենքի մոտակայքում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային անհրաժեշտ է քարշակող ավտոմեքենա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Վայքի և Արմավիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Դանիել Իոաննիսյանի հայտնի գրառմանը, որտեղ նա հայտարարել էր. «Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։ Շուտով նյութերը կուղարկենք հատուկ քննչական ծառայություն»։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով։
Հունվարի 13-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 13-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, ժամը 19:40-ին՝ Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էմիգրացիայի նկատմամբ մեր հասարակության կողմից նկատելի է ընդգծված անտոգոնիզմ՝ հակակրանք, ինչը, կարծում եմ, հետևանք է մեր ազգային խորը պահպանողականության և օտարների նկատմամբ ունեցած անվտահության։
Հունվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները շարունակում են կատարել իրենց աշխատանքն ամենօրյա ռեժիմով, սակայն, պետական մյուս աշխատողների նման չեն վճարվում՝ Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մասնակի դադարեցման պայմաններում:
Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ փակ:
Դարբին Արիել Բիրչեն հեծանիվ է սարքել հաշմանդամի սայլակով։
«Գեթի» հետազոտական ինստիտուտը (Getty Research Institute) թվայնացրել է օսմանյան ժամանակաշրջանի ավելի քան 6000 լուսանկար:
Անցած տարին առավել շոգն է դարձել Իտալիայում վերջին երկու դարի ընթացքում՝ գերազանցելով ռեկորդը: