Բաժիններ՝

Զաքյան 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, Սեբաստիայում գործող «Fast Credit» կազմակերպությունում ռումբեր չեն հայտնաբերվել

Հունվարի 13-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, ժամը 19:40-ին՝ Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասախանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել:

Ժամը 19:53-ի դրությամբ տեղեկություն է հաղորդվել, որ ռումբ է տեղադրված Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում:

Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս