Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Գողության փորձ «Հայփոստի» բաժանմունքից․ պարեկայինները դեպքից րոպեներ հետո բռնել են կասկածյալին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները, զգուշանալով այն բանից, որ Մաուրիսիո Պոչետինոն կցանկանա մնալ «Տոտենհեմում» առնվազն մինչև 2019թ. ամառ, շորթ-լիստի մեջ են ներգրավել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին:
Ֆրանսիայում աճուրդի կհանվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանած La Vanden Plas Princess մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Եղվարդի, Գավառի, Կոտայքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան ակտիվորեն ավելանում է։ Դրան զուգահեռ՝ ավելանում են նաև ներմուծման հետ կապված խնդիրները։ Պետեկամուտների կոմիտեն մեղադրում է ավտոներկրողներին` պետությանը խաբելու և հարկերը թաքցնելու, ավտոներկրողները` կոմիտեին՝ իրենց գործունեությանը խոչընդոտելու և հարկային բեռն ավելացնելու համար։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մոտ «Բոինգ 707» օդանավի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան ավարտվեց: Մասնակիցները որոշեցին 3 օր ճանապարհ չփակել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության եղանակով խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչն, ում դեմ նախօրեին երեկոյան մահափորձ էր իրականացվել, հիվանդանոցում մահացել է:
«Մենք պատրաստ ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունները վիճարկել դատարանում»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հարկ էր համարել հատուկ գրառումով անդրադառնալ իշխանական ուժի «խաշկերույթի» մասին հրապարակմանը: «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 14-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացել, որ Ձորաղբյուր տանող ճանապարհին՝ «Լճափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Սպիտակուցների կարևորության մասին գիտեն շատերը, սակայն մարդկանց մեծ մասը տեղյակ չէ նշաններից, որոնք կարող են առաջանալ, երբ օրգանիզմին սպիտակուցների մակարդակը չի բավարարում: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ երբ քիչ քանակով սպիտակուցներ եք օգտագործում, կարող են նկատվել հետևյալ նշանները:
Համացանցի ամենամեծ հանրագիտարանը՝ Վիքիպեդիան հունվարի 15-ին դառնում է 18 տարեկան։
Թուրքիայում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ տպագրվել է Հայաստանի մասին թուրքերեն առաջին ճամփորդական ուղեցույցը:
Մրցաշրջանը «Ռեալի» համար կարող էր այլ կերպ լինել:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հունվարի 14–ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Մասիս Մայիլյանը կարևորել է պատերազմի հեռանկարի բացառումն ու հակամարտության գոտում կայունության պահպանումը։
ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը կարծում է, որ առանց դատարանի որոշման պետք չէ ժամանակից առաջ ընկնել ու Մանվել Գրիգորյանին հանցագործ կոչել:
Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։
Խորհրդարանական աշխատանքում ձեւավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նիկոլ Փաշինյանի սույն արձագանքը ոտնձգություն է հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգի՝ մամուլի նկատմամբ, որը համարժեք հակաքայլերի չարժանացնելու դեպքում կարող է մամուլին ուղղված այլ՝ ավելի վտանգավոր վերաբերմունքի պատճառ դառնալ:
ՊՍԺ-ի ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պլանավորում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին, գրում է donbalon.com-ը:
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ նիստից հետո լրագրողներից ապացույց պահանջեց, որ ինքն ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ «արա» է ասել:
Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերկանգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունը տեղի կունենա հունվարի 15-ին: 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: