
Ծառն ընկնելու հետևանքով Իջևան-Դիլիջան ճանապարհը երկկողմանի փակվել է

Հունվարի 14-ին, ժամը 04:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 10-րդ կմ-ին ծառն ընկել է և ճանապարհը երկկողմանի փակել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից: