ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է տուժել նոյեմբերի 27-ին Տեխասի Ջեֆերսոնի օկրուգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Եվրամիությունն ի վիճակի չէ իր անվտանգությունն ապահովել առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
«Համոզելու խնդիր առհասարակ չկա»,- ի պատասխան լրագրողների հարցի՝ ասել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը՝ մեկնաբանելով դասախոսներին ուղղված նախարար Արայիկ Հարությունյանի հորդորը՝ գնալ և համոզել ֆակուլտետների դեկաններին, որ Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները պարտադիր են:
Տեսական և գործնական գիտելիքների կատարելագործելման նպատակով 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N տանկային զորամասի անձնակազմն անցկացրել է մարտական հրաձգության պարապմունքներ։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին «Teach for Armenia Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ:
ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի գլխավորությամբ, մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանի հուղարկավորությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Եվրամիությանն առաջիկա հինգ տարում սպասվում են վերափոխումներ, որոնք անհրաժեշտ են ու թելադրված ժամանակով:
Մեկնարկել է Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
«Դատավորն ինձ համար շատ անսպասելի, անակնկալ որոշում կայացրեց: Դատավորն օրենքով իրավունք ունի կողմերին պարտադրել անվճար հաշտարարի ծառայություն: Համաձայնեք, որ առնվազն տարօրինակ է, կողմերը հայտարարում, ասում են, որ՝ մենք չենք ուզում հաշտվել, ինքն ասում է՝ ոչ, գնացեք հաշտարարի մոտ, փորձեք նորից հաշտության եզրեր գտնել: Այդ որոշումն ինձ համար նույնիսկ անմեկնաբանելի էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործով դատական նիստում դատավոր Արշակ Պետրոսյանի կայացրած որոշմանը, հավելելով, որ միակ մեկնաբանությունն այն է, որ անհասկանալի պատճառներով հարցը ձգձգվում է:
«Ինչպես նախկինում եմ նշել դրա մասին, այնպես էլ այսօր եմ կրկնում, որ որևէ կերպ չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը դեռևս չի մտել ԱԺ, սա է իմ միակ մեկնաբանությունը»,- նշեց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք հասարակության դժգոհություններն են հաշվի առել, որ կոնվենցիայի մասին փաստաթուղթը չեն բերելու ԱԺ, որի մասին խոսել էր նաև «իմքայլական» պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Երևանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել, պարզապես տեղն է փոխվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությանը, թե արգելվել է այս տարի անցկացնել Սուրբծննդյան տոնավաճառը:
168 Մամուլի տեսություն
Ալբանիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 27-ի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջևանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։
Տղերք, ախր գիտեմ, որ «задний ход» եք դնելու։ Երբ ժամանակը գա՝ գալու եք ներողություն խնդրելու, բայց դրա տեղը չեք թողել։ Այնպես խոսեք, որ հետագայում դեմքներդ վերջնականապես չկորցնեք։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել Նոր Հաճնի բնակարաններից մեկում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ ինքը կլինի միակ մարմինը, որը կտա Boeing 737 MAX հանրանավերի թռիչքային պիտանիության հավաստագրեր, որոնց շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հետհեղափոխական շրջանն այն լավագույն ժամանակահատվածը չէ, երբ կարելի է լիարժեք պաշտպանել մարդու իրավունքները։
Նոյեմբերի 27-ին 6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ:
Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղությունները։
Երեկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը շարունակել հանձնաժողովում.
Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերը:
Մարտի 1-ի գործով երեկվա դատական նիստով կարելի էր այդ դատավարությունը ավարտված համարել։ Երկու-երեք իրադարձությունը բավարար է խոսելու վստահության տոտալ բացակայության, օրենքի պարտության և ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին։ Դրանք այնքան նշանակալից փաստեր են, որ դրանց պետք է անդրադառնալ առանձին առանձին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային Տիրանայի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուրջ 20 հազար հաղորդում է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով։
Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալաշկերտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հողամասում գործ անելիս:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպում է ունեցել «Թալիբան» շարժման պատվիրակության հետ: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է շարժման մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը։