«Այո՛, այսօր կան այնպիսի երևույթներ, որոնք մեծ անհանգստություն են առաջացնում Մարդու իրավունքների պաշտպանի մոտ». Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հետհեղափոխական շրջանն այն լավագույն ժամանակահատվածը չէ, երբ կարելի է լիարժեք պաշտպանել մարդու իրավունքները։

«Մեծ գայթակղություն է իշխանության եկած խմբի համար համոզված լինել և ուրիշներին ապացուցել, որ միակ ճշմարտությունն իրենց ձեռքին է, սա «նորմալ» է։ Կարծում եմ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը և պաշտպանը պետք չէ ընկնեն անձերի կամ առանձին դեպքերի հետևից, պետք է հստակեցնեն երևույթները։

Այո՛, այսօր կան այնպիսի երևույթներ, որոնք հատուկ են հետհեղափոխական ժամանակներին, և որը մեծ անհանգստություն է առաջացնում Մարդու իրավունքների պաշտպանի մոտ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս