Բաժիններ՝

Թալիբների պատվիրակությունը բանակցություններ է վարել Իրանում

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպում է ունեցել «Թալիբան» շարժման պատվիրակության հետ: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է շարժման մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը։

«Պատվիրակությունը, որը գլխավորում է շարժման ղեկավարի տեղակալ եւ Կատարում քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադար Ախունդը, Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: Երկու կողմերը քննարկել են Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ լուծումը եւ հաշտության գործընթացը»,- հայտնել է Շահինը թվիթերում:

«Բացի դրանից, քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ Իրանում աֆղան փախստականների խնդիրները: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սերտ հարաբերություններ պահպանելու աֆղան ժողովրդի հետ եւ խոստացել են լուծել աֆղան փախստականների խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930