Բաժիններ՝

Սիսիանի ոստիկանները բացահայտել են Ույծ գյուղի դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ույծ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տնօրենն, օգտագործելով պաշտոնեական դիրքը 2007-ից 2017 թվականի ընթացքում յուրացրել է դպրոցում հրամանագրված որոշ աշխատողների ամբողջ աշխատավարձը՝ որոշակի գումար վճարելով նրանց աշխատանքը փաստացի կատարած անձանց՝ յուրացնելով խոշոր չափերի՝ 1 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար։

Դեպքի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930