Բաժիններ՝

«Մեսսին կատարյալ մարզավիճակում է, լավագույն ֆուտբոլիստը, որ ես տեսել եմ: Վերջակետ». Հյումելս

«Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը ամփոփել է Չեմպիոնների լիգայում կայացած «Բարսելոնայի» դեմ խաղի (1:3) արդյունքները:

«Այս խաղը վատը չէր, բայց նաև լավը չէր: «Բարսելոնան» գերազանց էր: Իհարկե, Մեսսին միշտ վտանգավոր է: Առաջին գոլից հետո մենք շատ վատ շրջան ունեցանք, և իմ վատ անցումը բերեց երկրորդ գոլը:

Մենք այնքան լավ չէինք, որ կարողանայինք հաղթել «Բարսելոնային»: Մենք ստեղծեցինք ընդամենը 3-4 իրական պահ: Մեսսին կատարյալ մարզավիճակում է, լավագույն ֆուտբոլիստը, որ ես տեսել եմ: Վերջակետ»,- ասել է Հյումելսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930